Կծու պղպեղով ախորժակ | online-tv.am

Կծու պղպեղով ախորժակ

20:02 15.08.2012

Բաղադրություն

5 կգ լոլիկ,
7 կգ կծու ծիծակ,
1 բաժակ շաքարավազ,
1 բաժակ ձեթ,
աղ, քացախ, սխտոր, մաղադանոս, սունելի

 

 

Պատրաստման եղանակ

5 կգ լոլիկը խաշել եռացող ջրի մեջ մի քանի րոպե, որից հետո այն կեղևազատել: Այնուհետև լոլիկները բարակ բարակ կլոր շերտերով կտրատել և դնել կրակին` թողնելով եռա: Հետո ավելացնել 7 կգ ծիծակը: Ծիծակի պոչիկները նախապես կտրատել, իսկ ծայրերը մկրատի տեսք տալ: Լավ խառնել, որից հետո ավելացնել 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ձեթ, աղ, սունելի, քացախ, մանր կտրատած սխտոր և մաղադանոս: Լցնել բանկաների մեջ, եռացնել 20 րոպե ու փակել:

նյութի աղբյուր` recipes.am

 

 
Դիտվել է 2492 անգամ

online-tv.am

Нравится 0