Կոկտեյլներ՝ մոշից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | online-tv.am

Կոկտեյլներ՝ մոշից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

00:25 08.08.2015

Մոշը ամենահամեղ և օգտակար հատապտուղներից մեկն է։ Պատրաստեք դրանից ամառային ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնց բաղադրատոմսերից մի քանիսը ներկայացնում ենք ձեզ։

Խյուս մոշից և ազնվամորուց

Ատաջարկում ենք վիտամիններով հարուստ խյուս մոշից, ազնվամորուց, մածունից և մեղրից։ Սա շատ համեղ ըմպելիք է, որը օգտակար է օրգանիզմի համար։

600x580

Բաղադրիչներ

- փոքրիկ բանան՝ 1 հատ
- մոշ՝ 1/2 բաժակ
- ազնվամորի՝ 1 բաժակ
- մածուն՝ 170 գ
- մեղր՝ 1 ճաշի գդալ
- սառույց։

1. Բանանը մաքրեք և մեծ կտորներով կտրատեք, հատապտուղները լվացեք և չորացրեք։

2. Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք մինչև համասեռ զանգվածի ստանալը։

3. Լցրեք ստացված խյուսը բաժակների մեջ և անմիջապես մատուցեք։

Մոշից լիմոնադ

600x580

Բաղադրիչները․

- մոշ՝ 300 գ
- կիտրոն՝ 2 հատ
- շաքարավազ՝ 175 գ
- ջուր՝ 1.2 լ
- սառույց՝ ըստ ճաշակի։

1. Կիտրոնները լավ լվացեք և քամեք հյութը։ Տարրայի մեջ ջուր լցրեք, և վրան ավելացրեք շաքարավազն ու կիտրոնները՝ քամած հյութի հետ միասին։ Եփեք 10-15 րոպե՝ միջին կրակի վրա։ Քամեք։

2. Մոշը լվացեք, բլենդերով ստացեք խյուս և անցկացրեք ցանցի միջով, որպեսզի ազատվեք կորիզներից։

3. Խառնեք հյութը հատապտղի խյուսի հետ, տրորեք, տաքացրեք և հանեք կրակի վրայից։ Սառեցրեք։

4. Ստացված լիմոնադը լցրեք սափորի մեջ, ավելացրեք սառույց, և մի փոքր՝ թարմ հատապտուղ։

Կաթնային կոկտեյլ մոշից

Մոշից պատրաստված քաղցր, համեղ կոկտեյլը նաև հրաշալի տեսք ունի՝ շնորհիվ հասած, թարմ, վառ մանուշակագույն հատապղի շնորհիվ։

600x580

Բաղադրիչներ

- մոշ 150 գ
- պաղպաղակ 100 գ
- կաթ 500 մլ
- շաքարի փոշի՝ 1 ճաշի գդալ։

1․ Բլենդերի մեջ լցրեք մեկ բաժակ կաթ, ավելացրեք շաքարի փոշին, մոշը և ճշմած պաղպաղակը։

2. Ամբողջը հարեք մեծ արագությմբ՝ մինչև համասեռ զանգվածի ստանալը։

3. Զգուշորեն լցրեք կոկտեյլը բաժակների մեջ և անմիջապես մատուցեք։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 810 անգամ

online-tv.am

Нравится 0