Հավկիթով և երշիկով պիցցա | online-tv.am

Հավկիթով և երշիկով պիցցա

20:33 15.06.2012

Բաղադրություն

 

 

Խմորի համար`

200 գր. թթվաշոռ,
200 գր. կարագ կամ մարգարին,
1 ձու,
1 ճգ. շաքարավազ,
1 թգ. սոդա,
2 բաժակ ալյուր:

Միջուկի համար`

150 գր. ապխտած երշիկ,
1 լոլիկ,
4 խաշած ձու,
150 գր. հոլանդական պանիր,
6-8 հատ կորիզը հանած զիթապտուղ,
1 միջին չափսի սխ,
3 ճգ. կետչուպ,
2 ճգ. մայոնեզ:

 

Պատրաստման եղանակ

 

 

Խմորի համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցված մարգարինը, քերիչով անցկացված թթվաշոռը և սոդան: Զանգվածը թողնել այդպես 5 րոպե (խմորը մի քիչ պետք է բարձրանա): 5 րոպեից հետո աստիճանաբար լցնել ալյուրը և լավ խառնել: Այնուհետև խմորից փոքրիկ պիցցայի խմորներ պատրաստել:

Միջուկի համար մայոնեզը և կետչուպը միասին հարել և քսել պիցցայի խմորին: Ավելացնել կտրատված սոխը, երշիկը, կեղեվազրկված, կտրատված լոլիկը և մանրացված ձուն, այս ամենին աղ ու պղպեղ անել: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրն ու մանրացված զեյթունը:
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:

Բարի ախորժակ

Դիտվել է 2267 անգամ

online-tv.am

Нравится 0