ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ. Լուսիկ տատիկի չորս օրն Ադրբեջանում, կամ թանկարժեք պանիրը … yerkir.am | online-tv.am
loading...

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ. Լուսիկ տատիկի չորս օրն Ադրբեջանում, կամ թանկարժեք պանիրը … yerkir.am

ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ. Լուսիկ տատիկի չորս օրն Ադրբեջանում, կամ թանկարժեք պանիրը …  yerkir.am

21:07 21.11.2015

Չորս օր Ադրբեջանում ու անվնաս վերադարձ. մի քանի օր է՝ Կոթին քննարկում է Լուսիկ տատիկի գերության անսպասելի  հանգուցալուծումը`  վերադարձավ  ողջ-առողջ ՝ Հայաստան վերադարձնելով նույնիսկ իր գնած պանիրը: Հաղթական վերադարձից հետո ընկերուհիները տատիկի մոտից չեն հեռանում՝  օրը լցնելով ամենատարբեր վերլուծություններով. վերջին տարիներին հայ-ադրբեջանական սահմանը մոլորված հատած  ոչ մի հայ անվնաս չէր վերադարձել:  «Երևի Եվրախորհրդի ուշադրության կենտրոնում են»,- ենթադրում է հարևանուհիներից Ռիմա տատիկը, բայց և զարմանում. «Նրանք խիղճ չունեն: Թե ի՞նչ մարդիկ են պատահել, որ էս կնգան բան չեն արել, մի այլանդակ սրսկում չեն արել , չգիտեմ»: «Շան բախտ ունեմ»,- կատակում է հերոսուհին ու, այդ պահին հնչող կրակոցներն էլ բանի տեղ չդնելով, իրեն մոլորեցրած տունն է ցույց տալիս: Մորաքույրը սարից եկել ու վաճառքի պանիր էր բերել, նրանց տունն էլ գյուղի ծայրին է` սահմանից ոչ հեռու:  Լուսիկ տատը պանիրը գնել ու ոչ թե  իր տուն, այլ հակառակ ՝ սահմանի ուղղությամբ էր շարժվել: «Մառախուղ էր, ամպ էր, չանգ էր, գնացի` ընգա թուրքի ձեռը: Տարա՜ն, տարա՜ն` աչքերս կապած»,- պատմում է նա:
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://www.yerkir.am/news/view/96849.html

Դիտվել է 1909 անգամ

online-tv.am



0
Լրահոս