Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ` «Յունայթեդը» հաղթեց «Զարյային» | online-tv.am
loading...

Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ` «Յունայթեդը» հաղթեց «Զարյային»

Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ` «Յունայթեդը» հաղթեց «Զարյային»

00:56 09.12.2016

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Լուգանսկի «Զարյայի» նկատմամբ:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Սակայն երկրորդ կեսի հենց սկզբին` 48-րդ րոպեին, «մանկունյանցիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, խաղադաշտի կենտրոնում ստանալով գնդակը, շրջանցեց մրցակցի մի քանի ֆուտբոլիստների և բացեց հանդիպման հաշիվը: Սա Հայաստանի հավաքականի ավագի առաջին գոլն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Փայլուն հանդիպում անցկացրած Մխիթարյանը 85-րդ րոպեին փոխարինեց, իսկ դրանից երեք րոպե անց հաշիվը կրկնապատկեց հյուրերի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Դիտվել է 844 անգամ

online-tv.am



0
Լրահոս