Հիվանդանոցում մահացավ Ջրային տնտեսության աշխատակազմի ղեկավարը, ով վրաերթի էր ենթարկվել Երևանում կնոջ հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. /shamshyan.com | online-tv.am
loading...

Հիվանդանոցում մահացավ Ջրային տնտեսության աշխատակազմի ղեկավարը, ով վրաերթի էր ենթարկվել Երևանում կնոջ հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. /shamshyan.com

Հիվանդանոցում մահացավ Ջրային տնտեսության աշխատակազմի ղեկավարը, ով վրաերթի էր ենթարկվել Երևանում կնոջ հետ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ.  /shamshyan.com

23:11 29.10.2015

Քիչ առաջ Երևանի թիվ 1 համալասարանական հիվանդանոցում մահացավ Երևանի բնակիչ, 38-ամյա Մհեր Մկրտումյանը, ով աշխատում էր Ջրային տնտեսության պետական կոմիտեում` որպես աշխատակազմի ղեկավար: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 25-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վարդանանց փողոցում թիվ 69/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 35-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Opel մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ, ամուսիններ` 38-ամյա Մհեր Մկրտումյանին և 36-ամյա Գայանե Մադաթյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր, որպեսզի վրաերթի ենթարկվածները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեն թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցից հայտնել էին, որ ամուսինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ կինը ծանր վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ հետիոտները փողոցը անցնելիս էին եղել չթույլատրելի հատվածով: 
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2015/10/29/69015/

Դիտվել է 1786 անգամ

online-tv.am



0
Լրահոս