Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 ծանր վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com | online-tv.am
loading...

Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 ծանր վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 ծանր վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

19:36 09.01.2016

Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում, Հրազդանի վարչական տարածքում, Արարատի մարզի Այնթափ գյուղի 9-րդ փողոցի բնակիչ, 26-ամյա Վարդան Ղևոնդյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ՏD 456 համարանիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս բախվել է ճանապարհաեզրին կայանված Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 41-ամյա Սասուն Ավագյանի կողմից շահագործվող «Նեո Տրանս»-ին պատկանող Volvo մակնիշի 382 ՏՍ 58 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի 01 ԼՕ 47 համարանիշի կցասայլակի հետնամասին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևորներ՝ Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչներ, 26-ամյա Սարգիս Հայրապետյանը, 28-ամյա Դավիթ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Երևանի Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Էդգար Բալդրյանը և Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 25-ամյա Վահե Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին Է. Բալդրյանը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: 
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2016/01/08/74379/

Դիտվել է 1558 անգամ

online-tv.am



0
Լրահոս