Մարինացված գազար և սմբուկ | online-tv.am

Մարինացված գազար և սմբուկ

11:39 12.12.2012

Բաղադրություն

պղպեղ – 2 հատ,
գազար – 2 հատ,
սմբուկ – 1 հատ,
քացախ – 2-3 ճ. գդ.,
սոխ – 1 գլուխ,

սխտոր  - 3 պճեղ,
բուսայուղ
 կծու կարմիր պղպեղ,
սև պղպեղ,
աղ,

Պատրաստման եղանակ

Սմբուկի կեղևը հեռացնել, երկար ու բարակ շերտերով կտրատել: Պղպեղի սերմատուփը հեռացնել, բարակ կտրտել: Գազարն անցկացնել կորեական աղցանի հատուկ քերիչով: Սոխը կիսել, բարակ շերտատել: Առանձին ամանի մեջ խառնել բուսայուղը, քացախը, ճզմած սխտորը, աղն ու պղպեղները: Կտրատած բանջարեղենը խառնել, տրորել, որ հյութ առաջանա: Ապակե ամանի մեջ դնել մի շերտ բանջարեղենի խառնուրդից, վրան լցնել համեմունքներով սոուսի մի մասը: Նորից մի շերտ բանջարեղեն դնել, սոուս լցնել և այդպես մինչև մթերքի վերջանալը: Պահել սառնարանում:

Դիտվել է 2568 անգամ

online-tv.am

Нравится 0