Մսով և ձվով կարկանդակ | online-tv.am

Մսով և ձվով կարկանդակ

13:47 20.07.2012

Բաղադրություն

Խմորի համար`
200 գր կարագ կամ մարգարին,
150 գր գարեջուր,
400-450 գր. ալյուր,
աղ:
Միջուկ 1`
400 գր. հավի միս (կամ այլ տեսակի միս),
150 գր. սոխ,
ձեթ, աղ, պղպեղ:
Միջուկ 2`
3 ձու,
100 գր. պանիր,
կանաչ սոխ, կամ այլ կանաչիներ,
աղ:

 

 

 

Պատրաստման եղանակ

Առաջին միջուկի համար անհրաժեշտ է սոխը մանր կտրատել, ոչ շատ մանր կտրատել նաև հավի միսը, սոխը տապակել ձեթի մեջ, ավելացնել միսը և եփել այնքան մինչև տապակվի (գրեթե 20 րոպե):
Երկրորդ միջուկի համար անհրաժեշտ է ձուն կտրատել, կտրատել նաև կանաչին, իսկ պանիրը մանր քերիչով անցկացնել, այս ամենը խառնել իրար անհրաժեշտությամբ դեպքում աղ անել:
Խմորի համար անհրաժեշտ է կարագը հալեցնել գարեջրի օգնությամբ, մի քիչ աղ անել և ավելացնել ալյուրը և լավ խառնել, որից հետո խմորը բաժանել 3 գնդի: Յուրաքանչյուր գունդ գռտնակի օգնությամբ կլոր բաց անել և դնել կաթսայի մեջ, նախապես այն ձեթով պատել: Խմորի վրա լցնել առաջին միջուկը: Երկրորդ գունդը բացել և դնել կաթսայի մեջ ավելցնելով երկրորդ միջուկը: Երրորդ գունդը բացել և ծածկել կաթսան, ծայրերը ամրացնել, պատառաքաղի օգնությամբ ծակծկել: Եփել 180 աստիճան ջերմաստիճանում, 40-45 րոպե:

նյութի աղբյուր` recipes.am

 

 
Դիտվել է 2096 անգամ

online-tv.am

Нравится 0