Շրջանառության մեջ է մտել նոր 100-դոլարանոց թղթադրամ | online-tv.am
loading...

Շրջանառության մեջ է մտել նոր 100-դոլարանոց թղթադրամ

Շրջանառության մեջ  է մտել նոր 100-դոլարանոց թղթադրամ

22:15 08.10.2013

Նոր 100 դոլարանոցները ԱՄՆ-ում շրջանառության մեջ են մտնում եռամյա հետաձգումից հետո, երբ ավելի քան 1 մլրդ թղթադրամների վրա հայտնաբերվել էին թերություններ: 

Նոր թղթադրամները ենթադրվում էր շրջանառության մեջ դնել դեռ 2010թ. փետրվարին, սակայն դրանց շրջանառությունը հետաձգվեց թերության պատճառով՝ տպագրության ժամանակ մի շարք դեպքերում դրանց վրա հայտնվել էին ծալքեր, ինչի հետևանքվ թղթադրամների վրա հայտնվում էին չտպագրված հատվածներ՝ հայտնում է RIA Novosti-ն: 

Թղթադրամների պատրաստման համար օգտագործվել են նոր, ավելի կատարյալ տեխնոլոգիաներ՝ այն կեղծելուց պաշտպանելու նպատակով: Այժմ կեղծելու հնարավորությունը կազմում է 0.01 տոկոսից պակաս:

Այսպես, թղթադրամների վրա հայտնվել են կապույտ 3D-գիծ, խոշոր գրված 100 թիվը ու թանաքաման, որի վրա իր գույնը փոխող «ազատության զանգն» է: Անփոփոխ է ԱՄՆ-ի հիմնադիր-հայրերից Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը:

Նյութի աղբյուր` https://www.facebook.com/photo.php?fbid=459854610795016&set=a.267375556709590.59207.100003114437344&type=1&theater

Դիտվել է 3621 անգամ

online-tv.am



0
Լրահոս