Ողբերգական դեպք` Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com | online-tv.am
loading...

Ողբերգական դեպք` Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

Ողբերգական դեպք` Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ.  shamshyan.com

22:01 27.11.2015

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում Ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ 35-40 տարեկան կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` տեղի ունեցածը ինքնասպանություն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգիս Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական: 
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/11/26/71415/

Դիտվել է 2372 անգամ

online-tv.am



0
Լրահոս