Ողբերգական դեպք Սյունիքում. Տղան մահացել է հոր աչքի առաջ. news.am | online-tv.am
loading...

Ողբերգական դեպք Սյունիքում. Տղան մահացել է հոր աչքի առաջ. news.am

Ողբերգական դեպք Սյունիքում. Տղան մահացել է հոր աչքի առաջ.  news.am

02:08 22.11.2015

Ժամեր առաջ Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գորիսի Հարթաշեն գյուղի հարակից տարածքում գտնվող ձորակում երիտասարդ տղան հրազենային վիրավորում է ստացել ու մահացել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հայր ու որդի մեքենայով գնացել են փայտի: Երբ որդին մեքենայով մոտեցել է, որ կուտակված փայտը լցնի մեքենայի թափքն ու վերադառնա հոր մոտ, այդ ընթացքում հայրը կրակոց է լսել, եւ երբ քայլել է դեպի մեքենան` նկատել է, որ որդին էլ օգնություն կանչելով իրեն է մոտենում: Հայրը տեսել է, որ նա հրազենային վնասվածք է ստացել, մինչ գրկել է ու փորձել օգնություն ցուցաբերել, որդին հոր գրկում մահացել է: Նախնական տեղեկություններով` վնասվածքը անզգույշ կրակոցից է եղել: Մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդը 25-ամյա Անդրանիկ Սահակյանն է: Փաստի առթիվ հարուցել է քրեական գործ: Գործը քննչական մարմնում է:
ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ՜ http://news.am/arm/news/297710.html

Դիտվել է 3991 անգամ

online-tv.am



0
Լրահոս