Որո՞նք են ցեյլուլիտի առաջացման պատճառները | online-tv.am
loading...

Որո՞նք են ցեյլուլիտի առաջացման պատճառները

Որո՞նք են ցեյլուլիտի առաջացման պատճառները

17:50 08.02.2013

Գիտնականների նորագույն հետազոտությունները պարզել են, որ ցեյլուլիտի ձևավորման մեջ կարևորագույն դերում ոչ թե ճարպն է, այլ հորմոնային գործոնը: Այդ պատճառով պետք է պայքարել ոչ թե ավելորդ կիլոգրամների, այլ՝ սովորական նյութափոխանակության դեմ:

Օրգանիզմում ցեյլուլիտի առաջացման պայմաններն են հորմոնները, ընկճախտն ու լարվածությունը: Կորտիզոլը՝ ընկճախտի և  լարվածության հորմոնը, որը ոչնչացնում է մարդու մարմնի սպիտակուցները, նպաստում է ենթամաշկային ճարպի կուտակմանը, ինչպես նաև արյան մեջ ավելացնում է գլյուկոզայի մակարդակը: Այդ ժամանակ մարմինը մշտական սկսում է ճարպ կուտակել: Դա բերում է ցեյլուլիտի առաջացման, իսկ այն բուժելու համար պետք է վերացնել ընկճախտի պատճառները: Այդ պատճառով գիտնականները կանանց մի քանի խորհորդ են տալիս:

Առօրյա կյանքում մեր օրգանիզմի վրա ազդում են ճնշվածություն առաջացնող 3 հիմնական գործոններ: Առաջինը՝ մտավոր (զգացմունքային) ճնշվածություն առաջացնող գործոնն է: Այն հաղթահարելու համար գիտնականները խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել ժամանցի անցկացման հաճելի եղանակներին՝ ծովափ, ցեխի լոգանքներ և այլն: Մի խոսքով՝ այն, ինչից դուք լիցքաթափվում եք:

Ճնշվածություն առաջացնող մյուս գործոնը քիմիական ազդեցությունն է՝ վատ սնունդը և էկոլոգիական թունավորումը: Շաքարավազը և արտադրական կարագը վնասում են մարսողական տրակտը և բարձրացնում խրոնիկ ընկճախտի մակարդակը մեր մարմնում:

Վերջին գործոնը ֆիզիկական ճնշվածությունն է: Ակտիվության բացակայությունը և չափազանց ակտիվ կենսակերպը հավասարապես վտանգավոր են: Ամեն ինչում ընտրեք չափավորությունը:

Դիտվել է 4058 անգամ

online-tv.am



0
Լրահոս