Ուտելուց հետո ուղեղը «պառկում է քնելու» | online-tv.am
loading...

Ուտելուց հետո ուղեղը «պառկում է քնելու»

Ուտելուց հետո ուղեղը «պառկում է քնելու»

22:57 06.03.2013

b_300_200_16777215_0___images_stories_9998_gitaj_97_138533.jpg Մանչեստրի  համալսարանի մասնագետները պարզել են, որ որ ուղեղի բջիջները, որոնք պատասխանատու են մարդու ուղեղի ակտիվության և  հանգստի համար, ուտելուց հետո կտրուկ «անջատվում են»:
Ըստ գիտնականների` այս հանգամանքը կարող է օգնել` կարգավորելու մարսողական խանգարումները, ինչպես նաև անքնությունը:

Գիտնականները ասում են, որ ինչպես կենդանիների մոտ, այնպես էլ մարդկան մոտ ուտեկուց հետո նկատվում է պասիվություն և որոշակի թմրածություն և շատերս ուտելուց հետո սիրում ենք մի քիչ հանգստանալ`պառկելով բազմոցին:

Ուղեղի  «անջատում» տեղի է ունենում այն պատճառով, որ ուտելուց հետո մեր արյան մեջ բարձրանում է գլյուկոզայի քանակը, ինչի հետևանքով էլ ուղեղի ակտիվությունը պայմանավորող բջիջները դադարում են ազդանշաններ ուղարկել օրգանիզմ: Մեր օրգանիզմը այդ ժամանակ հանգստանում է:

Պարզվում է, որ գլյուկոզան ազդում է այն բջիջների վրա, որոնք արտադրում են օրեքսին հորմոնը, որն ազդում է քնի և հանգստության վրա:

Ահա թե գիտնականները ինչպես են բացատրում այն հանգամանք, որ երբ մարդ սոված է` նրա քունը չի տանում:

Դիտվել է 2469 անգամ

online-tv.am



0
Լրահոս