ՈՒրախ լուր ԵՊԲՀ դասախոսների համար | online-tv.am
loading...

ՈՒրախ լուր ԵՊԲՀ դասախոսների համար

ՈՒրախ լուր  ԵՊԲՀ դասախոսների համար

16:47 24.08.2012

Երևանի պետական բժշկական համալսարանը տնօրինությունը հայտարարությունում է տարածել, որում ասվում է, որ զգալիորեն բարձրացրել է բուհի տեսական 33 ամբիոնների աշխատակիցների աշխատավարձերը:

«2012-2013 թթ. ուսումնական տարին կսկսվի
հաճելի անակնկալով։ Սեպտեմբերի 1-ից
նրանց աշխատավարձերը զգալիորեն
կբարձրանան։ Բացի այդ, համալսարանի
բոլոր աշխատակիցները սեպտեմբերին
կստանան 50 տոկոս պարգևավճար»,-նշված է
ԵՊԲՀ մամուլի ծառայության այսօր տարածած
հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ աշխատավարձերի
բարձրացումը չի ազդի համալսարանի ուսանողների վարձավճարների վրա. 2012-2013 ուսումնական
տարում ԵՊԲՀ-ի վճարովի համակարգում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողների, ինտերնների, կլինիկական
օրդինատորների և ասպիրանտների ուսման տարեկան վարձաչափերի փոփոխություններ նախատեսված չեն:

Սակայն նշվում է, որ որոշակիորեն կավելանան այս ուսումնական տարում ընդունված արտասահմանցի
ուսանողների վարձաչափերը:

Հաղորդվում է, որ դասախոսների աշխատավարձերի բարձրացում հնարավոր է եղել իրականացնել
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում շարունակվող կրթական, կլինիկական և
՛ ֆինանսատնտեսական ոլորտների բարեփոխումների շնորհիվ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝
բժշկական համալսարանը երկրի խոշոր հարկատուներից մեկն է, իսկ բուհերի ցանկում` առաջինը:

Նյութի աղբյուր` slaq.am
 
 
Դիտվել է 2032 անգամ

online-tv.am



0
Լրահոս