Պիցցա ժամացույց | online-tv.am

Պիցցա ժամացույց

13:44 07.02.2013

Բաղադրություն

Լոշիկ

Երշիկ

Պանիր

Մայոնեզ, կետչուպ
Ահա ընդամենը այսքան քիչ բաղադրիչներով կպատրաստենք մեր պիցցան:

Պատրաստման եղանակ

 Լոշիկը կպատենք կետչուպով, հետո վրան կլցնենք կտրատված երշիկը, իսկ երշիկի վրա՝ պանիրը: Հիմա մեզ հարկավոր է ուղիղ 12 հատ կլոր կտրատված երշիկ: Դրանցով «կշրջապատենք» պիցցան:

Իսկ ահա երշիկների վրա մայոնեզի օգնությամբ կգրենք թվերը՝ մեկից տասներկուսը: Սլաքները կարող ենք պատրաստել ինչով պատահի՝ գազարով, ձիթապտղի հատիկներով… Սլաքները կարող են լինել ցանկացած թվի վրա, լավ կլինի, իհարկե, որ տասներկուսի վրա լինեն… Դե լավ, պիցցան եփելու ժամանակն է… Դնենք ջեռոցը և սպասենք 15-20 րոպե…

Ի դեպ, այս հեշտ պատրաստվող պիցցան կարող էք նաև պատրաստել ԱՄԱՆՈՐԻՆ:

աղբյուր՝ mocak.am

 

Դիտվել է 2952 անգամ

online-tv.am

Нравится 0