Սալյամիով պիցցա | online-tv.am

Սալյամիով պիցցա

15:20 05.08.2012

Բաղադրությունը





Խմորի համար`
1 բաժակ կաթ
100 գր մարգարին
10գր. դրոժ
1 թգ. շաքարավազ
1 թգ. աղ
ալյուր:

Լցոնի համար`
100 գր .երկու տարբեր տեսակի սալյամի երշիկ
3-4 կտոր վիտչինա
7-8 հատ փոքր լոլիկներ /չերրի/
5 հատ մարինացված վարունգ
200-300գր. հոլանդական պանիր
կետչուպ
մայոնեզ
ձեթ:

 

 



Պատրաստման եղանակը


 

Խմորի համար բոլոր բաղադրիչները խառնել միասին, թողնել մի քիչ խմորը հանգստանա: Այնուհետև ջեռոցամանը ձեթով պատել և խմորը դնել մեջը:
Լցոնի համար երշիկները, վիտչինան, լոլիկը, մարինացված վարունգը կտրատել և ըստ նախընտրության շարել խմորի վրա: 3ճգ մայոնեզ և 3ճգ. կետչուպը խառնել միասին և լցնել պիցցայի վրա: Ավելացնել քերիչով անցկացված պանիրը և եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե:


նյութի աղբյուր` recipes.am

 
 
Դիտվել է 2533 անգամ

online-tv.am

Нравится 0