Սերժանտների շորերը չլվանալու համար զինվորը բռնությամբ նվաստացվել և ինքնասպան է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am | online-tv.am
loading...

Սերժանտների շորերը չլվանալու համար զինվորը բռնությամբ նվաստացվել և ինքնասպան է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am

Սերժանտների շորերը չլվանալու համար զինվորը բռնությամբ նվաստացվել և ինքնասպան է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ.  1in.am

15:45 12.05.2015

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը, հանդիսանալով շարքային Լիբիկ Մ.-ի պետը, ինչ-որ տեղ գնալու պահանջը չկատարելու պատճառով ապտակել է զինվորին: Բացի այդ, կրտսեր սերժանտ Գաբոյանը սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից հետո զինծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող առիթով՝ իրենց քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար շարքային Մանուչար Մ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել՝ ձեռքերով կոկորդից բռնել, պատին են հենել, սեղմել են կոկորդը: Երբ Մանուչարը պառկած է եղել անկողնում, ոտքերով նրան հարվածներ են հասցրել: Սերժանտի ու կրտսեր սերժանտի նվաստացնող գործողությունները, պարբերաբար գործադրած ծեծն ու ծաղրուծանակը ծանր հետևանք են ունեցել՝ ըստ մեղադրանքի: Շարքային Մանուչարի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակի անելանելիության զգացողությամբ: 2013 թվականի հուլիսի 31-ին, ժամը 13-ի սահմաններում Մանուչար Մ.-ն ինքնաձիգով իր ենթակզակային շրջանում կրակոց է արձակել և ինքնասպան է եղել: Ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը մեղադրվում են նրան ինքնասպանության հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, չեն ընդունում, որ նվաստացնող գործողություններ են կատարել որևէ մեկի, այդ թվում՝ Մանուչար Մ.-ի նկատմամբ կամ երբևէ ծաղրուծանակի են ենթարկել նրան: Տուժողի իրավահաջորդի՝ Մանուչար Մ.-ի եղբոր և նրա ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի կարծիքով՝ Մանուչարը ինքնասպան չի եղել, նրան սպանել են, նախաքննական մարմինը կոծկել է սպանությունը և գործը ներկայացրել է որպես ինքնասպանություն: Դատարանը շարունակեց տուժողի իրավահաջորդի՝ Մանուչարի եղբոր հարցաքննությունը:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://www.1in.am/1619565.html

Դիտվել է 1616 անգամ

online-tv.am



0
Լրահոս