Սնկով ձևավոր բլիներ | online-tv.am

Սնկով ձևավոր բլիներ

14:34 18.09.2012

Բաղադրություն


Սունկ շամպինիոն
Պատրաստի նրբաբլիթի խմոր
Հազար
Սոխ
Թթվասեր
Աղ
Սև Պղպեղ

Պատրաստման եղանակ

Նրբաբլիթի խմորից պատրաստել ցանցատիպ լիստեր, որի համար մեզ անհրաժեշտ է պլաստմասե շիշ: Այդ շշի փականի եզրում մի անց բացել, ոչ շատ մեծ, ապա խմորը լցնել շշի մեջ: Այդ շշի օգնությամբ ցանցանման լիստեր պատրաստել և տապակել երկու կողմից: Պատրաստի խմորի վրա դնել մեկ հատ հազար, վրան թթվասեր քսել: Միջուկի համար սունկը նախապես խաշել, մանր կտրատել և տապակել սոխի հետ, համեմել աղով և սև պղպեղով: Միջուկը ավելացնել հազարի վրա զգուշությամբ փաթաթել և մատուցել:

Բարի ախորժակ

Դիտվել է 2084 անգամ

online-tv.am

Нравится 0