Վերևում աստված կա, ամեն ինչ տեսնում. Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը նոր նամակ է գրել. «Հրապարակ» | online-tv.am
loading...

Վերևում աստված կա, ամեն ինչ տեսնում. Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը նոր նամակ է գրել. «Հրապարակ»

Վերևում աստված կա, ամեն ինչ տեսնում. Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը նոր նամակ է գրել. «Հրապարակ»

23:41 23.10.2015

«Հրապարակ»-ը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը երեկ կրկին զանգահարել էր մեր խմբագրություն: Նա արդեն 10 օր է, ինչ քրեակատարողական հիմնարկում հացադուլ է անում: Եվ չնայած շնչակտուր լինելուն, Մուշեղ Մխիթարյանը կարդաց իր գրած նամակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Ես՝ Մխիթար Մոս-Մուշեղյանն եմ, Երևանի «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիր տնօրենը, «Մոս» մանկապատանեկան թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Ակնհայտ սուտ մեղադրանքով դարձել եմ իրավաշինիչ մեքենայի հերթական զոհը, որ ինձ «վրաերթի են ենթարկում», և Աստված մի արասցե, եթե այս ապարատին հաջողվի ինձ հաղթել իր ոչ նորմալ և ոչ ֆորմալ աշխատելաոճով: Ցավոք սրտի, ես կդառնամ հայոց ազգի հերթական ամոթի խարանը, որ երկար կմնա բոլորի մտքում դրոշմված: Տարբեր տարիներին բոլոր զանգվածային հավաքներին, երբ ազգը ոտքի էր կանգնած, ես պայքարում էի առաջին շարքերում: Եվ ահա այսպես մշուշոտ է՝ ինձ համար մշակութայի՞ն, թե՞ հասարակական-քաղաքական ակտիվությունը պատճառ դարձավ այս անբարո քայլերին, որ սկսեց Աննա Միսակյանը: Հարց է՝ ո՞ւմ պատվերով, որ շարունակում է իրավական համակարգը…: Օրեր առաջ աղջիկս դարձավ մեկ տարեկան, իսկ ես որտե՞ղ էի՝ բանտում, հացադուլի մեջ, բողոքս էի արտահայտում, քանի որ «զենք» այսօր չունեմ: Թեպետ գիտակցում եմ, որ այս իրավաշինիչ համակարգում մեծից փոքր շատ բարձր աշտարակից թքած ունեն՝ ես հաց կուտե՞մ, թե՞ ոչ, զավակիս ծնունդը կշնորհավորե՞մ, թե՞ ոչ, և արդյոք կապրե՞մ, թե՞ կմեռնեմ: Հոգիս ջերմանում է, երբ նամակներ եմ ստանում հանրապետության ժողովրդական արտիստներից և մտավորականներից, նամակներ, որոնցում այնքան հույս ու բարիք կա, այնքան սեր ու հոգածություն կա: Շնորհակալ եմ բոլոր վարպետներին այդ ամենի համար:
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://www.replik.am/arm/index.php?id=69030

Դիտվել է 1882 անգամ

online-tv.am



0
Լրահոս