10_ամսական Դարինայի մարմինը գտել են օդանավակայանից քիչ հեռու. փոքրիկը կօգնի գտնել շատ հարցերի պատասխան.ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am | online-tv.am
loading...

10_ամսական Դարինայի մարմինը գտել են օդանավակայանից քիչ հեռու. փոքրիկը կօգնի գտնել շատ հարցերի պատասխան.ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

10_ամսական  Դարինայի մարմինը գտել են օդանավակայանից քիչ հեռու. փոքրիկը կօգնի գտնել  շատ հարցերի պատասխան.ՏԵՍԱՆՅՈՒԹ.  168.am

17:09 07.11.2015

Daily Mail-ը հոդված է հրապարակել հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում վթարի ենթարկված ռուսական «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321-ի կործանման մասին, որտեղ հոդվածագիրը փորձում է գտնել ինքնաթիռի կործանման պատճառները: 

Պարբերականն անդրադառնում է ինքնաթիռի ամենափոքր զոհերից մեկին՝ Դարինա Գրոմովային՝ գրելով, որ գուցե «ինքնաթիռի ամենափոքրիկ զոհի»՝ ինքնաթիռի կործանման վայրից ավելի քան 21 մղոն հեռավորության վրա հայտնաբերված մարմինը օգնի հասկանալ, թե որն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը ու ինչ է տեղի ունեցել իրականում: Նշվում է, որ 10 ամսական Դարինան Սանտ Պետերգուրգից էր, ով Շարմ-էլ-Շեյխ էր մեկնել ծնողների հետ, ովքեր ինքնաթիռի մյուս ուղևորների հետ մահացան աղետի հետևանքով: 
Daily Mail-ը կարծիք է հայտնում, որ գուցե ինքնաթիռը ավելի վաղ է պայթել, ինչպես ավելի վաղ կարծում էին ավիացիոն փորձագետները:Դա օգնել է ուսումնասիրողներին ընդլայնել որոնողական շրջանը, կարող է օգնել տալ մի շարք հարցերի պատասխաններ: Զոհերի մարմինների ու ինքնաթիռի բեկորների որոնողական աշխատանքները նախկինում կատարվել են փոքր տարածության վրա, բայց փոքրիկ Դարինայի մարմինը հայտնաբերելուց հետո որոնողական շրջանն ընդլայնվել է՝ հասնելով մինչև 25 մղոնի: Թերթը գրում է, որ երեխայի մարմինը մոտ է գտնվել օդանավակայանին, ինչը ենթադրում է, որ ավիաաղետն ավելի վաղ է տեղի ունեցել, քան կարծում էին փորձագետները:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/11/06/559042.html
Դիտվել է 6491 անգամ

online-tv.am



0
Լրահոս