5-ամյա տղան ծնունդ է ընդունել | online-tv.am

5-ամյա տղան ծնունդ է ընդունել

15:08 17.06.2012

Նոտտինգեմշիր քաղաքում փոքրիկ տղան ինքնուրույն առաջին օգնություն է ցուցաբերել ծննդկանին` չսպասելով շտապ օգնության ժամանելուն: Մեծ Բրիտանիայում 5-ամյա Ջոբի Գրեյվսը Մենսֆիլդից սեփական ուժերով ծնունդ է ընդունել իր մորից և փրկել է եղբոր կյանքը, երբ հասկացել է, որ իր ընտանիքը չի սպասի մինչ շտապ օգնության ժամանելը:

Տղայի 28-ամյա մայր Կելլին, ով գտնվում էր հղիության 9-րդ ամսում, տանն է եղել, երբ սկսել է ծննդաբերել: Կինը ցավեր ուներ և անհապաղ բժիշկների օգնության կարիքը ուներ:

Կնոջ խոսքերով այդ ժամանակ տանը բացի իրենից և Ջոբսից ոչ ոք չի եղել: Կելլին ի վիճակի չէր շարժվել, և այդ ժամանակ նրա որդին որոշել է օգնել մորը` չունենալով նույնիսկ բժշկության հետ կապված գիտելիքներ:

Մոր խոսքերով լույս աշխարհ գալուց մի քանի րոպե անց նորածին Խարլին չէր շնչում: Կինը ի վիճակի չէր կտրել երեխայի պորտալարը:

Տղան վազել է խոհանոց և դանակ է բերել, և մայրիկի թույլտվությամբ կտրել է երեխայի վզին փաթաթված պորտալարը:

Նրա 61-ամյա ամուսին Դեյվիդի խոսքերավ շտապ օգնությունը տեղ է հասել ծննդաբերությունից 15 րոպե հետո:

Բժիշկները ասել են, որ եթե երեխայի պորտալարը մի քանի րոպե ուշ կտրեին նա հավանաբար կմահանար:

Փոքրիկ Խարլին կյանքով է պարտական իր եղբորը:

Նյութի աղբյուր` slaq.am

Դիտվել է 903 անգամ

online-tv.am



Нравится 0
Լրահոս