6 ամսական մահացած երեխան 2 ամիս մնացել է պատշգամբում. ծնողները ձերբակալված են. norlur.am | online-tv.am
loading...

6 ամսական մահացած երեխան 2 ամիս մնացել է պատշգամբում. ծնողները ձերբակալված են. norlur.am

6 ամսական մահացած երեխան 2 ամիս մնացել է պատշգամբում. ծնողները ձերբակալված են.  norlur.am

20:30 11.06.2015

Ռուսաստանի Նիժեգորոդյան շրջանի բնակելի շենքերից մեկի պատշգամբում 6 ամսական մահացած երեխայի են հայտնաբերել, ով 2 ամիս մնացել է պատշգամբում: Երեխան ծնվել է բազմազավակ ու անապահով ընտանիքում, որը գտնվում էր սոց ծառայությունների հսկողության տակ: Սոցծառայության վերջին ստուգումներից հետո պարզվել է, որ փոքրիկը չկա, ինչին ի պատասխան նրա ծնողներն ասել են, որ երեխային տարել է տատիկը, քանի որ իրենք հնարավորություն չունեին նրան պահելու, հայտնում է Vesti.ru-ն: Սակայն պարզվել է, որ տղան տատիկի մոտ էլ չի: Երբ արդեն ոստիկաններն են եկել երեխայի ծնողներին հարցաքննելու, ծնողները արագ կերպով լքել են բնակարանը: Ոստիկանները խուզարկել են բնակարանն ու պատշգամբում հայտնաբերել մահացած երեխային: Երեխայի ծնողները հայտնաբերվել ու ձերբակալվել են: Նրանք պնդում են, որ փոքրիկը մահացել է տարվա սկզբին` դժբախտ պատահարի արդյունքում: Այժմ ոստիկանությունը պարզում է եղելությունը:

Նյութի աղբյուր՝ http://norlur.am/?p=134688

Դիտվել է 4628 անգամ

online-tv.am



0
Լրահոս