S-դասի ամենաշքեղ` նոր Mercedes Benz Pullman 2014. ՏԵՍԱՆՅՈՒԹ | online-tv.am
loading...

S-դասի ամենաշքեղ` նոր Mercedes Benz Pullman 2014. ՏԵՍԱՆՅՈՒԹ

S-դասի ամենաշքեղ` նոր Mercedes Benz Pullman 2014. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:08 28.06.2013

S -դասի Mercedes-Benz-ի ամենաշքեղ տարբերակը, որը կստանա Pullman անվանումը, արտադրողները նախատեսում են դարձնել Rolls-Royce Phantom և Bentley Mulsanne ներկայացուցչական մոդելների արժանի մրցակիցը: Արդեն հայտնի է, որ Pullman-ը շուրջ 200 000 եվրո կարժենա: S Pullman-ը կզբաղեցնի Maybach-ի տեղը, որն այլևս չի արտադրվելու: Նոր S-դասի թողարկման միջոցով Mercedes-ը նպատակ ունի վերականգնելու իր դիրքերը գերշքեղ մեքենաներ արտադրող ընկերությունների շարքում, ինչը Daimler-ի ղեկավարի խոսքերով, ընկերության համար ավանդույթ է: Այդ պատճառով արտադրողը պատրաստվում է նորույթը հագեցնել ամենայն ճոխությամբ և ապահովել այն նորագույն տեխնոլոգիաներով: Mercedes S-class Pullman-ը չափերով մոտ կլինի Maybach 62-ին, որի երկարությունը շուրջ 6 մ կկազմի: Հայտնի է, որ արտադրողները պատրաստվում են Pullman-ին տալ արտաքին ինքնատիպությունն ընգծող որոշ գծեր, մասնավորապես, խոսքը գնում է յուրօրինակ ռադիատորային ճաղավանդակի մասին: Սրահի ինքնատիպ լուծման մասին կան տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է ուղևորների համար նախատեսված 4 բազկաթոռները տեղադրվեն դեմ դիմաց:

Նյութի աղբյուր` http://shamshyan.com/arm/2013-06-28-Mercedes-Benz-Pullman.html

Դիտվել է 4228 անգամ

online-tv.am



0
Լրահոս