Samsung-ը ներկայացրել է Galaxy Gear «խելացի» ժամացույցները. ՖՈՏՈ | online-tv.am
loading...

Samsung-ը ներկայացրել է Galaxy Gear «խելացի» ժամացույցները. ՖՈՏՈ

Samsung-ը ներկայացրել է Galaxy Gear «խելացի» ժամացույցները. ՖՈՏՈ

07:43 05.09.2013

Բեռլինում Samsung ընկերությունը ներկայացրել է իր հերթական նորույթները՝ «խելացի» ժամացույց Galaxy Gear-ը, ինչպես նաև Galaxy Note 3-ը և պլանշետ Galaxy Note 10.1-ը, հաղորդում է The Telegraph-ը:

Galaxy Gear ժամացույցը նոր ձևաչափի բջջային սարքավորում է, որը կարելի է ձեռքին կրել: Ժամացույցն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի 1.63 դյույմ անկյունագծով էկրան, 4գ/բ հիշողություն, ինչպես նաև՝ 1.9 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ: Բարձրախոսը և դինամիկները թույլ են տալիս սարքավորումն օգտագործել զանգեր ընդունելու համար: NFC չիփը սմարթֆոնների հետ աշխատանքների համար է:

Galaxy Gear-ի համար արդեն 60 հավելված է մշակվել:

ԱՄՆ-ում սարքավորումը կսկսի վաճառվել սեպտեմբերի 25-ից:

Galaxy Gear-ը կարժենա 299 դոլար:


նոյւթի  աղբյուր`
http://www.1in.am/arm/business_technology_211868.html

Դիտվել է 4196 անգամ

online-tv.am



0
Լրահոս