«Մեր սրտի տնակը»

Նկարագրություն
«Մեր սրտի տնակը», 2014 թվականին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի և պրոդյուսեր, սցենարիստ Միխայիլ Պողոսովի նկարահանած լիրիկական կատակերգություն:
Ֆիլմը պատմում է ամուսնական զույգի մասին, որի հարաբերությունները կարգավորելու համար պայքարում է ողջ ընտանիքը[1]:
Արթուրի կինը մահացել է ծննդաբերության ժամանակ, և նա երեք երեխաների հետ բնակվում է Մոսկվայում: Արթուրն աշխատանքի է ընդունվում գործարար Եկատերինայի մոտ: Ունենալով հիպոտեկային պարտքեր` որոշում է մասնակցել մրցավազքի, սակայն ավտոմեքենան ջարդվում է: Այդ ժամանակահատվածում բացում են Եկատերինայի հոր կտակը, ըստ որի` ամբողջ ունեցվածքը կմնա քույրերից նրան, որն առաջինը կկարողանա ստեղծել 5 անձից բաղկացած ընտանիք` երեք երեխայով, ընդ որում որդեգրել չի թույլատրվում: Եկատերինայի փաստաբանը պլանավորում է կեղծ ամուսնություն, որի դիմաց կմարվեն Արթուրի պարտքերը…[2]
Գլխավոր դերերում
Երկիր, թիվ
2014 թվականին