loading...

ԱՂԵՂՆԱՎՈՐ (նոյեմբեր 23 - դեկտեմբեր 21)

ԿԻՆ Հիանալի զուգընկերուհի է այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են խելացի, ուրախ, ոգևեորվող կանանց: Սեքսուալ պլանում գայթակղիչ է ու անսպառ: Կարողանում է գնահատել կյանքը նրա բոլոր դրսևորումներում` աշխատանքում, արվեստում, սպորտում, ընտանիքում: Սեքսը նրա համար կեցության լիարժեքության զգացումն է, և նա ձգտում է քաղել հարաբերությունից հնարավոր առավելագույն հաճույքը: Աղմկոտ է, կենսուրախ, լի երևակայությամբ: Այս հատկությունները կցված են նրան նաև ինտիմ կյանքում: Իրսկապես երջանիկ է լինում միայն իր ցանկությունների լիարժեք բավարարումից հետո: Իմանալով իր գինը, ամուսնու դավաճանությանը վերաբերվում է բավական հանգիստ, ի դեպ, իր կողմից արված դավաճանությանը նույնպես: Ընտանեկան կյանքին լրջորեն է մոտենում, սակայն միշտ չէ, որ կարողանում այն ներդաշնակ դարձնել, քանի որ նոր տպավորություններ ունենալու ծարավը հաճախ նրան հեռացնում է ընտանեկան օջախից, որի մոտ մնում է մոլորված ամուսինը
ՏՂԱՄԱՐԴ Ուրախ է, բարեհոգի, սիրահարված բնությանը: Նրա անչար հոգին ձգվում է գեղեցիկ արարքների ու հիասքանչ կանանց կողմը: Ճանապարհորդելով կյանքով, նա բաց է թողնում «Ամուրի» նետերը աջ ու ձախ` ոչ այնքան հոգալով արդյունքների մասին: Նա պատրաստ է չէ ամուր կապվածության, բայց չի պահանջում այդ նաև կնոջից: Բնավորությամբ ռոմանտիկ է ու թափառական: Կինը երբեք չի դառնա նրա ուղեկցող աստղը, սակայն դա չի խոսում նրա անտարբերության մասին: Ընդհակառակը, կինը, սեքսը նրան հաճույք են պատճառում: Կանայք էլ են սիրում նրան: Բայց տալով զուգընկերուհուն ամենը, նա հեռանում է: Եվ պարտնյորուհին չի փորձում պահել նրան` պարզ հասկանալով, որ նա ստեղծված չէ երկար կապերի համար: Սեքսի ժամանակ նա անկեղծ հավատում է սիրո գոյությանը, բայց որոշ ժամանակ անց հարաբերությունից մնում են լոկ տխուր, նուրբ հիշողություններ: Չստացված սիրախաղը (ֆլիրտ) չի վախեցնում նրան: Կատարվածին վերաբերվում է փիլիսոփայորեն. «Դե ինչ արած, հաջորդ անգամ կստացվի»: 

online-tv.am

Հորոսկոպ
Էրոտիկ Հորոսկոպ