loading...

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (դեկտեմբեր 22 - հունվար 21)

ԿԻՆ Այս նշանի տակ ծնվածներին հաճախ տանջում է իր ցանկությունների ու դրանց բավարարման հնարավորության միջև հակասությունը: Նա սեքսուալ է, սիրահարկոտ, բայց միևնույն ժամանակ խիստ է արտաքին պատշաճության պահպանման համար: Այդ պատճռով նրա կիրքը հաճախ ելք չի գտնում, որը կարող է պատճառ դառնալ բազմաթիվ կոմպլեքսների: Տղամարդիկ ձգտում են դեպի նա, զգալով ցանկալի զուգընկերուհի, սակայն մնում են տարակուսած` բախվելով նրա ստեղծած առաքինի կնոջ կեպարին: Կաթիլ-կաթիլ հավաքվող ձգտումները ժամանակ առ ժամանակ բացում են բոլոր արգելքները, ու նա նետվում է դեպի կարճ արկածը` մի կողմ դնելով իր սկզբունքները և գրավելով զուգընկերոջն իր եռանդով ու ճարտարությամբ: Ամուսնական կյանքում ամուսնուն հաճախ հասնում է Այծեղջյուրի կոտոշը: Պատառոտվելով զղջումներով` նա նորից կանգնում է առաքինի կնոջ ուղու վրա, սկայան խառնվածքը նորից ելք է փնտրում: Զառամյալ տարիքում այսպիսի կանայք դառնում են ինքնամփոփ ու կռվարար տատիկներ
ՏՂԱՄԱՐԴ Այծեղջուրին բնորոշ է ճշգրիտ որոշել սեփական ձգտումները: Նա ռեալիստ է ու միշտ ճիշտ գտնում է նպատակի ճանապարհը: Կանանց հետ հարաբերություններում նա գրեթե միշտ հասնում է հաջողությունների: Բայց դա ամենևին չի նշանակում, որ նա կոլեկցիոներ է: Նրա կրքի առարկան պաշտամունքի օբյեկտ է հանդիսանում, որին հավատարիմ է մնում երկար ժամանակ: Սեքսը նրա համար միշտ զարդարված է զգացմունքով, ինչը շատ բարձր է գնահատվում կանանց կողմից: Այծեղջյուրն ինքնամփոփ է ու կրում է իր էրոտիկ գաղտնիքները իր մեջ: Սակայն նա ունակ է բացվելու ու ցույց տալու իր խառնվածքի ամբողջ կրքոտությունը: Նրան ամուսնության հակելու բոլոր փորձերը անարդյունք են: Նրա համար թանկ է իր սեփական ազատությունը: Նա ընտանիք է կազմում միայն այն ժամանակ, երբ ինքն է այդպես որոշում: Ամուսնական կյանքում նա հիանալի հայր է լինում, իսկ ձգտումը դեպի կինը ժամանակի ընթացքում ավելի է ուժեղանում

online-tv.am

Հորոսկոպ
Էրոտիկ Հորոսկոպ