loading...

ԱՌՅՈւԾ (հուլիս 23 - օգոստոս 23)

ԿԻՆ Նա շատ հմայիչ է ու ունակ է իր ծուղակը գցելու նույնիսկ սթափ մտքին: Միևնույն ժամանակ իր զգացմունքները միշտ հանգիստ են մնում, ու նա ցուցաբերում է դատողականություն բոլոր իրավիճակներում: Նույնիսկ հարաբերության ժամանակ տղամարդը զգում է նրա անկիրք հայացքը: Մասամբ դա կարող է բացատրել նրա ֆիզիկական սառնությունն ու թույլ հետաքրքրասիրությունը սեքսի նկատմամբ: Նա գործնական է ու ամեն մի զուգընկերներոջը գնահատում է ինչպես պոտենցիալ ամուսին: Նրան ի ծնե տրված է լինել լավ կին ու մայր: Հենց ընտանիքի պաշտպանության հարցում է արտահայտվում նրա առյուծային բնույթը: Առյուծը խանդոտ է, սակայն նա երբեք դա ցույց չի տալիս: Ամուսնությունը հաջող կլինի, եթե նրան հանդիպի նույնատիպ էրոտիկ մակարդակ ունեցող տղամարդ: 
ՏՂԱՄԱՐԴ Բազմաթիվ թուլություններ ունի: Շուրջը նույնիսկ չեն նկատում, որ վստահ ու բարեհոգի կերպարի ետևում թաաքնվում է իր կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ վստահության բացարձակ բացակայություն ունեցող տղամարդ: Նրան անվերջ թվում է, որ իր փոքր իսկ ոչ գրագետ քայլը (հարաբերության ժամանակ) զուգընկերոհւու կողմից ծաղրանքի կարժանանա: Նա անընդհատ տապալման է սպասում և այդ պատճառով գտնվում է անընդհատ ներվային լարվածության վիճակում: Իր լիարժեքությունը համոզելու համար, նա դիմում է բոլոր հնարավոր սիրային խորամանկությունների, մտնում է կասկածելի կապերի մեջ: Նրա իրական հնարավորություններն ու ուժը բացահայտել կարող է միայն խելացի ու տակտիկ զուգընկերուհին, որը կկարողանա համոզել նրան, որ նա մի գլուխ բարձր է ցանկացած այլ տղամարդուց: Հենց այդպիսի պարտնյորուհին կդառնա նրա կինը` ստանալով որպես պարգև հիանալի տղամարդ, հոգատար ու գուրգուրող հայր իր երեխաների համար: 

online-tv.am

Հորոսկոպ
Էրոտիկ Հորոսկոպ