loading...

ԽՈՅ (մարտ 21 - ապրիլ 20)

ԿԻՆ Բավականին ամուր, նույնիսկ համառության հասնող, սկզբունքների կրող է, որը անդրադառնում է նաև իր էրոտիկ հակումների վրա: Նա ջանում է ինքը ընտրել տղամարդուն: Կարողանալով մատուցել իրեն հասարակության մեջ` իր համար ստեղծում է հմայիչ կնոջ իմիջ: Ինտիմ կյանքում նա բավական էգոիստ է, սակայն ոչ բնավորության պատճառով, այլ ցանկության` ստանալ զուգընկերոջից այն, ինչ սպասում է «իդեալական» տղամարդուց: Անկողնում բծախնդիր է, քանի որ իրեն պահում է սեքսի մասին իր ունեցած կայուն պատկերացումներին համապատասխան: Նույնիսկ անկողնում չի սիրում ենթարկվել, չնայած որ, հենց այստեղ է նրան հարկավոր ուժեղ ու իշխող զուգընկեր: Նա անսպառ կենսական էներգիա ունի ու կարող է, նույնիսկ հարաբերությունից չստանալով լիարժեք բավականություն` ամուսնուն հիրավի հաճույք պատճառել: Կյանքի ընթացքում նրան սպասվում են շատ սիրային խնդիրներ, որոնցից մեկը կարող է տրագիկ ավարտ ունենալ:
ՏՂԱՄԱՐԴ Նրա ուժեղ, իշխող, հաճախ ոչ սովորական բնավորությունը արտահայտվում են մարդկանց հետ բոլոր հարաբերություններում, այդ թվում և կանանց հետ հարաբերություններում: Իր նպատակին հասնելու համար, նա գործի է դնում բոլոր հնարավոր խորամանկություններն ու հնարքները, ընդունակ է նենգության ու խաբեության, հաճախ խնդիրներ է ստեղծում իր համար այնտեղ, որտեղ դրանք չկան: Դրա հետ մեկտեղ, հարաբերությունը նրա համար սքանչելի չէ, քանի որ ուժերը ծախսվել էին դրան հասնելու համար: Անկողնում կոպիտ է ու անզուսպ: Նրան ցավոտ կվիրավորի փոքրագույն ակնարկը իր սեքսուալ անկարողության մասին: Սիրում է, երբ կինը հիանում է իրենով ու ոգեշնչող խոսքեր է ասում: Երբեմն նա կասկածամիտ է դառնում ու այդ ժամանակ հարաբերությունը կնոջ համար փորձանքի է վերածվում: Ամուսնության համար նա ընտրում է այնպիսի կնոջ, որը կենթարկվի իրեն ու կհետևի իր քմահաճույքներին: Ամուսնական կյանքում ձեռք բերելով ինքնավստահություն ու հանգստություն, նա կլինի կնոջ համար հիանալի սեքսուալ զուգընկեր ու լավ ընտանեհայր: 

online-tv.am

Հորոսկոպ
Էրոտիկ Հորոսկոպ