loading...

ԿՈւՅՍ (օգոստոս 24 - սեպտեմբեր 23)

ԿԻՆ «Կույս» համաստեղությունը նրան փոխանցել է բոլոր կանացի որակները. գեղեցկություն ու փափուկ բնավորություն, հավատարմություն ու նրբություն, սեքսուալ զգացողությունների լիարժեքություն: Նա շատ ձգողական է տղամարդկանց համար, սակայն երբեք չի օգտագործում այդ փաստը շահադիտական նպատակներով: Նրան հսկայական ուրախություն է պատճառում այն, որ տղամարդը հաճույք է ստանում իրենից: Պետք չէ նրանից սպասել գերկրքեր ու բուռն հուզավառություն, նա ստեղծված է փաղաքշվելու համար ու դա դարձնում է հարաբերությունը անկրկնելի: Նրանում ապրում է խոր հարգանք տղամարդու նկատմամբ ու նրա գրկում զգում է իրեն ապահով ու հանգիստ: Այդ զգացումը փոխանցվում է նաև իր ընտրյալին: Նա փոքր ինչ ամոթխած է: Նրա ձգողականությունը տղամարդուն իր մոտ է վերադարձնում նորից ու նորից: Կույսը իդեալական կին է, մայր ու տնտեսուհի: 
ՏՂԱՄԱՐԴ Սերը կարգ ու կանոնի հանդեպ ու զգոնությունը ոչ միայն աշխատանքում, այլ նաև կանանց հետ փոխհարաբերություններում տրված է Կույսերին: Ձգտումը դեպի պարզն ու հասարակը և որոշակի երկչոտությունը փոքր ինչ դժվարեցնում են նրա սիրային կապերը: Նրան խանգարում է նաև իր սիրահարկոտությունը, որը բխում է նրա իդեալական պատկերացումներից կնոջ մասին: Նրա սեքսուալ հնարավորությունները բարձր են, սակայն զուգընկերուհուն գրավում է ոչ թե դա, այլ նրա քնքշությունը, որը հազվադեպ է նկատվում մյուս տղամարդկանց մոտ: Հենց քնքշությամբ ու նվիրվածությամբ է նա գրավում կանացի սիրտը: Սակայն նա կարող է բավարարել զուգընկերուհու նաև ամենանրբաճաշակ սեքսուալ պահանջները: Բայց և այնպես դավաճանությունը կարող է կտրուկ փոխել նրա բնավորությունը ու սիրո ծարավը կփոխվի վրեժխնդրության ծարավի: Նրան ավելի շատ հարկավոր է ոչ թե կնոջ աջակցումը, այլ որոշակի ընկերական հարաբերությունը: Իր նկատմամբ ուշադրության դեպքում նա հիանալի ընտանեհայր է լինում:

online-tv.am

Հորոսկոպ
Էրոտիկ Հորոսկոպ