loading...

ՁԿՆԵՐ (փետրվար 21 - մարտ 20)

ԿԻՆ Դերասանների, ռեժիսորների, գրականագետների, բոհեմի աշխարհն է նրանը: Նա ապրում է իր մտածած երազների ու հույսերի թագավորությունում: Նրա էրոտիկան իրականացվում է աստվածացումով, սիրային «դրամատուրգիաներով», խաղերով, բայց ոչ մի կերպ ֆիզիկական հարաբերությամբ: Ու չնայած` իր հարուստ երևակայության մեջ նա փորձում է իր զուգընկեոջը դարձնել արքայազն, ցածր խառնվածքը նրան չի բերում լիարժեք բավարարվածություն հարաբերությունից: Նրա կյանքն անցնում է հրաշքի սպասումով` հույսով հանդիպելու նրան, ով կծածկի իրեն վարդերով: Որպես կանոն տղամարդիկ նրա մոտ չեն վերադառնում, քանի որ այնքան էլ չեն սիրում ռոմանտիկ արցունքներ ինտիմ քնքշանքների պահին: Այն, որ նա չի հասկանում, որ սեքսում պետք է կարողանալ ոչ միայն վերցնել, այլ նաև տալ, նրան մելամաղձոտ (մելանխոլիկ) է դարձնում: Բնավորությամբ նա բարի է, ու շատ երիտասարդներ իրենց առաջին փորձը ձեռք են բերում նրա գրկում: Ամուսնական կյանքում նա հաճախ է դիմում դավաճանության, որի համար բացատրություն չեն կարող տալ ո'չ ինքը, ո'չ իր ամուսինը: 
ՏՂԱՄԱՐԴ Շնորհված է մեծ զգացմունքայնությամբ: Նրա հարուստ ներաշխարհը լի է ապրումներով ու հակադրություններով, և էրոտիկ մոտիվները նրանում քիչ տեղ չեն գրավում: Նրա զգացմունքայնությունը բորբոքում է կանանց ու հաճույք է պատճառում նրանց: Բայց զուգընկերուհու ցանկացած փորձ թափանցելու նրա հոգին նա նրբորեն արգելափակում է: Երբ այդպիսի փորձերը համառ են դառնում, նա աննկատ հեռանում է` կնոջը հասկացնելով, որ նա «միայնակ գայլ է»: Նրա նշանաբանն է`. «կինը սիրում է ականջներով», ու կարող է խոսքերով խելքահան անել կնոջը: Նրա ինտիմ հարաբերությունների մասին չգիտեն նույնիսկ նրա ամենամոտ ընկերները: Հոգում նա կոլեկցիոներ է` ունակ գնահատելու իր ձեռք բերումները: Ամուսնական կյանք մտնում է միանգամայն գիտակցաբար, չնայած չի զգում ո'չ կնոչ, ո'չ երեխաների կարիքը, կինը զգում է նրա անկեղծության պակասը

online-tv.am

Հորոսկոպ
Էրոտիկ Հորոսկոպ