loading...

ՋՐՀՈՍ (հունվար 22 - փետրվար 20)

ԿԻՆ Նրա տանը միշտ շատ հյուրեր կան, որոնց ձգում է տանտիրուհու խելքը, հմայքը, շփվելու ունակությունը: Սակայն դա չի նշանակում, որ նա բազմազան է նույնպես ինտիմ հարաբերություններում: Լինելով լավ կին, հմտորեն ղեկավարելով տունը` իր սերը դեպի համաչափությունն ու կարգապահությունը նա տեղափոխում է ննջարան: Հմայված նրա արտաքին դյութանքով, տղամարդը ձգտում է նրա մոտ` փնտրելով նոր զգացողություններ: Սակայն հարաբերությունից հետո Ջրհոսը հիշում է միայն մոմերի առկայծումն ու նոր հարդարված սպիտակեղենը: Նրա համար խորթ է մոլեգին էրոտիկան: Դե դա նրան հարկավոր էլ չէ, քանի որ կյանքի երջանկությունը նա տեսնում է ուրախ ընկերախմբում (կամպանիա), հետաքրքիր շփումներում: Ու չնայած` նրա դուր գալու ցանկությունը ստիպում է ամուսնուն խանդել, նա կարող է հանգիստ լինել, քանի որ կինը նրան հավատարիմ կմնա: Ջրհոսը հիանալի զուգընկերուհի է թույլ խառնվածքով տղամարդու համար, որը փնտրում է ոչ այնքան սեքս, որքան հանգստություն և ուշադրություն: 
ՏՂԱՄԱՐԴ Տաք խառնվածք ունեցող կնոջ համար նա «նվեր» չէ: Նրա սեքսուալ ոլորտը մեծ չէ ու գտնվում է նրա հոգու ետնաբակում, ինչ-որ մի տեղ: Էրոտիկ ձգտումները մինիմալ են և նա բավարավում է հազվադեպ կապերով, որոնցում նրան գրավում է ոչ այնքան ֆիզիկական հաճույքը, որքան գեղեցիկ կնոջը տիրելու փաստը: Բացարձակ անտարբեր է իր խառնվածքի ու փորձի նկատմամաբ: Շատ բաներում նրա սեքսուալ պահվածքը որոշված է ընկերների հետ զրույցներով, գրքերով: Հարաբերության ժամանակ նա հանգիստ ու պատրաստակամ ենթարկվում է զուգընկերուհուն, որովհետեվ այլ դերի ուղղակի պատրաստ չէ: Ամուսնական կյանքում դավաճանության քայլ չի անում, որովհետև նրա գլուխը զբաղված է աշխատանքով ու ընտանեկան գործերով: Այնուամենայնիվ նրա կնոջը երջանիկ չես կոչի, քանի որ զգայական հաճույք ամուսինը նրան շատ քիչ է տալիս: Սակայն թույլ խառնվածքով կնոջը նա միանգամայն համապատասխանում է, քանի որ նա հետաքրքիր և շնորհալի մարդ է, հավատարիմ ընկեր է ու օգնական: 

online-tv.am

Հորոսկոպ
Էրոտիկ Հորոսկոպ