loading...

ԱՄՆ-ի կոնգրեսականները հարբած լողացել են Գալիլեյան ծովում

12:00 20.08.2012

Անցյալ տարվա օգոստոսին Հանրապետական կուսակցության մի քանի կոնգրեսականներ հարբած լոգանք են կազմակերպել Իսրայելի Տիվերիայի շրջանում, ընդ որում նրանցից մեկը ջուրն է մտել ամբողջովին մերկ վիճակում: Ամերիկյան խարհրդարանականները Իսրայել աշխատանքային այցով էին մեկնել:

Միջադեպը հետաքրքրել է ՀԴԲ-ին, բայց բյուրոյի կողմից ոչ մի գործողություն չի հետեւել, նշում է Politico թերթը: Պալատի հանրապետական կուսակցության առաջնորդ Էրիկ Կանտորը միայն հայտնել է, որ կոնգրեսականները շեղվել են Իսրայելի իրենց այցի նպատակից:

Թերթի տվյալներով ջրի մեջ մերկ լողացել է Կանզաս նահանգի կոնգրեսական Քեւին Յոդերը: Լողորդների շարքում եղել են նաեւ Ֆլորիդայի կոնգրեսական Ստիվ Սաուզերլենդը եւ նրա դուստրը,  Նյու Յորքի կոնգրեսկան Թոմ Ռիդն ու իր կինը, ինչպես նաեւ Արիզոնայի, Կալիֆորնիայի եւ Նյու Յորքի  կոնգրեսականներ Բեն Քուեյլը, Ջեֆ Դենեմը եւ Մայքլ Գրիմը:

Նրանցից որոշները հայտնել են, որ որոշել են լողալ կրոնական մղումներից ելնելով (Նոր կտակարանի համաձայն Գալիլեյան ծովով քայլել է Հիսուսը ) մյուսները հայտնել են, որ օրը երկար ու դժվարին եղել եւ միայն մի քանիսն են  խոստովանել,  որ ջուրն  են մտել ալկոհոլի ազդեցության ներքո:

Նյութի աղբյուր` news.am

Դիտվել է 1221 անգամ

online-tv.am