loading...

Հայազգի արվեստագետը ցնցել է Եվրոպան

13:21 08.08.2013

aravot.am  Հայազգի արվեստագետ Միշա Բադասյանը, մետրոյում կանգնելով միայն շապիկով եւ iPad-ով ծածկելով սեռական օրգանները, ասում է, որ այդպիսով նա կոտրում է սահմանները եւ, երբեմն, տեղական օրենքները, որպեսզի մարդիկ սկսեն մտածել հանրային տարածքներում գովազդի գերակշիռ լինելու մասին: Գրում է «Լոկալ» պարբերականը: Նա շրջում է եվրոպական երկրների մայրաքաղաքներով եւ անում այս գործողությունը` շապիկին տարբեր լեզուներով գրված` այստեղ կարող է լինել ձեր գովազդը, եւ սլաքով ցույց տալով իր սեռական օրգանները, որպեսզի տեսնի մարդկանց արձագանքը: Սակայն Բադասյանը հիասթափվել է, որ որոշ դիտորդներ չեն հավանել «քայլող գովազդային վահանակ» լինելու իր գաղափարը: «Ես զարմացած էի արգրեսիվ մարդկանց բացասական արձագանքներից», – ասել է 25-ամյա Բադասյանը, – «Բեռլինում որոշ մարդիկ բղավում էին վրաս, նրանց ընդհանրապես դուր չէր եկել իմ գաղափարը»: Հայաստանում ծնված Բադասյանը 2008թ. գնացել է Դրեզդեն սովորելու: Նա ասում է, որ ուզում է «կոտրել կարծրատիպային մտածելակերպը» ու իր արվեստով հասարակական նորմերի դեմ կռիվ տալ: Նրա նպատակն է իր գործողությունն իրականացնել Եվրոպայի բոլոր մայրաքաղաքներում: Նա հասցրել է անել այն Բեռլինում, Վիեննայում, Բրատիսլավայում, Սոֆիայում, Բուխարեստում եւ Հռոմում: «Իտալիայում երկու տղա ինձ մեղադրեցին երեխաների նկատմամբ անպարկեշտ վարքագիծ ցուցաբերելու համար: Մի տղա գոռաց վրաս ու անդրավարտիքս բռնությամբ վերեւ բարձրացրեց»: «Ֆրանսիայում` Պոմպիդուում ես խնդիր ունեցա անվտանգության աշխատակիցների հետ: Նրանք ոստիկանություն զանգեցին, բայց ես փախա»: Բադասյանը զգում է, որ գովազդի ազդեցությունը ժամանակակից կյանքում անտեսվում է: «Ժամանակակից հասարակության մեջ քո ամեն քայլն արվում է գովազդի ազդեցության տակ», – գրում է արվեստագետն իր կայքում, – «Յուրաքանչյուր գովազդ կարելի է դիտարկել որպես անձնական կյանքի ներխուժում»: Բադասյանը պատմել է, որ ոչ բոլորն են հասկանում իր գործողության իմաստը, ոմանք այն համարում են զվարճալի, բայց կան մարդիկ, որոնք համաձայն են Բադասյանի հետ, որ պետք է մտածեն քաղաքում տեղադրված գովազդային վահանակների մասին:
 

Նյութի աղբյուր` http://www.aravot.am/2013/08/07/274341/

Դիտվել է 6147 անգամ

online-tv.am

Լրահոս