loading...

Այսօր շիկահեր կանանց միջազգային օրը

10:34 31.05.2013

Այս տոնը նշվում է 2006թ., երբ տոնի կապակցությամբ առաջին անգամ հանձնվեց «Ադամանդե մազակալ» մրցանակը, որն առաջին հատուկ մրցանակն է տաղանդավոր, հաջողակ, նորաձև, կանացի շիկահերների համար:

Ինչպես նշում են գիտնականները, իսկական շիկահերը հազվագյուտ երևույթ է: Նրանց հաշվարկների համաձայն՝ շիկահերները մինչև 2202թ. «կանհետանան Երկրի երեսից»:

Վերջին 50 տարիների ընթացքում մեր մոլորակի ընդհանուր բնակչության շիկահեր կանանց և տղամարդկանց թիվը 49%-ից կրճատվել է մինչև 14%, ինչի պատճառները մի քանիսն են: Առաջին հերթին՝ որպեսզի երեխան շիկահեր ծնվի, երկու ծնողներն էլ պետք է ունենան բաց գույնի մազեր: Բացի այդ՝ այն երկրներում, որտեղ գերակշռում են մուգ մազեր ունեցող մարդիկ, բնակչությունն աճում է, իսկ եվրոպացիները, որոնք «շիկահեր գեն»-ի կրող են, գնալով ավելի հաճախ են սահմանափակվում մեկ երեխայով:


Նյութի աղբյուր՝ 1in.am

Դիտվել է 1711 անգամ

online-tv.am

Լրահոս