loading...

Ավտոարշավի ժամանակ երկու մարդ է զոհվել

00:53 20.08.2012

Սերբիայի արեւմուտքում անցկացված ավտոարշավի ժամանակ մարզական  ավտոմեքենան կորցրել է կառավարումը եւ մխրճվել մարդկանց խմբի մեջ:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», արդյունքում երկու մարդ է սպանվել,  եւս երկուսը ծանր վիրավորվել են:Նշվում է, որ «Տարա -2012» ավտոարշավին ընդհանուր առմամբ մասնակցել է 50 ավտոմեքենա:  Բոսնիա եւ Հերցեգովինայից հայտնի մարզիկ Բրանիմար Սիմկիչի մեքենան է մխրճվել ամբոխի մեջ:

Կատարվածի փաստով ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում, որի արդյունքում համապատասխան որոշում կկայացվի:

Նյութի աղբյուր`news.am

 

Դիտվել է 1243 անգամ

online-tv.am

Լրահոս