loading...

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

12:05 19.08.2012

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ազատամարտիկների փողոցում «ԳԱԶ-24» մակնիշի 29 ՕՏ 695 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ալիկ և ուղևոր՝ 11-ամյա Վարդան Վարդանյաններին:

 

 

Նյութի աղբյուր` slaq.am

Դիտվել է 1059 անգամ

online-tv.am

Լրահոս