loading...

Ավտովթար Գեղարքունիքում. կա 2 զոհ, 2 վիրավոր

12:16 19.08.2012

Այսօր` օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում` ժամը 04.20-ի սահմաններում: Սևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Սևան քաղաքի բնակիչներ` 36-ամյա Սլավիկ Ոսկանյանը, 31-ամյա Արման Պապոյանը, 34-ամյա Արման Բաբայանը, իսկ մահացած վիճակում` 32-ամյա Կարեն Բաբայանը:

Ինչպես Գեղարքունիքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ախատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ քննչական խումբը` Սևանի բաժանմունքի քննիչ Վահագ Ղարիբյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ այսօր`ժամը 4-ի սահմաններում, Ս. Ոսկանյանը, վարելով Սևան քաղաքի բնակիչ 56-ամյա Վարդան Նիկողոսյանի անվամբ հաշվառված «ՎԱԶ 2106» մակնիշի 34 ՏՏ 970 համարանիշի ավտոմեքենան, Իջևան-Երևան ավտոճանապարհի 85-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով նշված անձինք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Կ. Բաբաբյանը մահացել է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ այսօր` առավոտյան 7-ի սահմաններում, Սևան բժշկական կենտրոնում մահացավ նաև վարորդ Ս. Ոսկանյանը:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանման ըտարածք:
Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի գործադրմամբ են կարողացել այդ մարդկանց դուրս բերել ավտոմեքենայից:
նյութի աղբյուր`http://shamshyan.com/
Դիտվել է 1321 անգամ

online-tv.am

Լրահոս