loading...

Արարատի մարզում. ավտոմեքենան 130 մետր գլորվել և գլխիվայր հայտնվել է ձորում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:16 06.06.2013

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Opel Vectra» մակնիշի՝ 31 ՍՕ 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 130 մետր շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները դաշտի մեջ՝ ավտոմեքենայից դուրս, հայտնաբերել են մեկ մահացածի և մեկ վիրավորի, ովքեր տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Փրկարարների աշխատանքները ղեկավարում են Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Թովմաս Հովհաննիսյանը և հրամանատարի տեղակալ Աղասի Հովհաննիսյանը: Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանութան Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հովհաննես Արեստակեսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արման Կարապետյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Մասիսի օպերատիվ քննչական խումբը, որի աշխատանքները ղեկավարում էր քննիչ Ա. Կարապետյանը, պարզել են, որ ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Վիլիկ Մարգարյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում Մասիսի հիվանդանոցից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մահացածը՝ ուղևոր Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ 37-ամյա Տիգրան Վարդանյանն էր:

 

Դիտվել է 1908 անգամ

online-tv.am

Լրահոս