loading...

Արգավանդ գյուղում անչափահաս տղան դանակահարել է 21-ամյա Բագրատին

15:30 11.09.2013

slaq.am  Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա Բագրատ Ն.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է Արգավանդ գյուղում, անասնագոմի մոտ վայր ընկնելու հետեւանքով:

ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից Slaq.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը դանակով հարվածել է Բագրատ Ն.-ի որովայնին եւ պատճառել վնասվածք:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բագրատ Ն.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է 17-ամյա Աշոտ Ե.-ն:

 

 

Մանրամասները այստեղ http://www.slaq.am/arm/news/152062/

Դիտվել է 3952 անգամ

online-tv.am

Լրահոս