Արտակ Բուդաղյանն արդեն խոսում է . ՏԵՍԱՆՅՈՒԹ
19:19 05.06.2013
Հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված Արտակ Բուդաղյանը, բուժող բժշկի գնահատմամբ, կայուն ծանր վիճակում է: Հիշեցնենք, որ վիրավորվելուց հետո Արտակ Բուդաղյանը Գորիսի քաղաքային հիվանդանոցում վիրահատվել է, ինչից հետո տեղափոխվել է Երևանի կենտրոնական կայազորային հոսպիտալի ռեանիմացիոն բաժանմունք` որովայնի բութ գնդակային կույր վնասվածքով: 168.am-ը հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ավագ կոորդինատոր Սևակ Շահբազյանից հետաքրքրվեց, թե ինչպես է հիմա հիվանդի առողջական վիճակը: Ի պատասխան՝ բժիշկ Շահբազյանը նշեց. «Ունենք չնչին, բայց դրական դինամիկա, այնուամենայնիվ, ներկա պահին Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հիվանդի գիտակցությունը պարզ է, նա շփվում է մարդկանց հետ: Բայց, ինչպես ցանկացած ռեանիմացիոն բաժանմունքի հիվանդի պարագայում, Արտակ Բուդաղյանի մոտ ևս իրավունք ունեն մտնելու ռեանիմացիոն անձնակազմի աշխատակիցները, մասնագետները՝ բժիշկները, որոնք կոմպետենտ են հիվանդով զբաղվելու համար: Իսկ հարազատներից, իմ տեղեկություններով, նրա մոտ միայն կինն է մտնում»: Ըստ բժիշկ Շահբազյանի` հիվանդի որովայնում հրազենային մեկ գնդակ է եղել, որը տեղային անզգայացմամբ Երևանի հոսպիտալում արդեն հեռացվել է: Իսկ թե արդյոք այլ գնդակներ հեռացվե՞լ են Արտակ Բուդաղյանի մարմնից Գորիսի հիվանդանոցում գտնվելու ժամանակ, բժիշկը վստահեցրեց, որ տեղյակ չէ. «Գորիսում վիրահատվել է Բուդաղյանը. եղել է լյարդի պատռված վերք, լյարդը կարվել է, որից հետո տեղափոխվել է մեզ մոտ: Ըստ էպիկրիզի տվյալների` գնդակի այլ տեղ մարմնում չկա»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Արտակ Բուդաղյանին նորից վիրահատեն, Սևակ Շահբազյանը պատասխանեց. «Ամեն պահի հետվիրահատական բարդության հետ կարող ենք առնչվել, ինչը նշանակում է, որ մեկ կամ երկու անգամ վիրահատական միջամտության կարիք կարող է զգացվել: Սակայն, այս պահին, նման հարց չկա դրված` հակառակը` կա դրական դինամիկա»: Իսկ հետվիրահատական բարդությունները, բժիշկի խոսքով, կարող են լինել ամենատարբեր պատճառներով. սկսած արյունահոսությունից՝ մինչև դինամիկ զարգացող անանցանելիություն: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք հիվանդին հարցաքննել են, բժիշկը հավաստիացրեց, որ իրեն հետաքրքրում է միայն Բուդաղյանի առողջական վիճակը, ու ինքը իրավասու է պատասխանել միայն այդ հարցերին: Նա նշեց նաև, թե միջադեպի առնչությամբ անձամբ իրեն Բուդաղյանը հարցեր չի տվել, չի հետաքրքրվել:
Նյութի աղբյուր՝ http://hayeli.am/%D5%A3%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF-%D5%A1%D6%80%
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը ուղեղի կաթված է ստացել
-
Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել. Զինդատախազ
-
ԲԱՑԱՌԻԿ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Սուրեն Խաչատրյան. Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր
-
Կարկտից տուժած գյուղացիները աջակցություն դեռ չեն տեսնում . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ֆիլիպ Կիրկորովը սիրու՞մ է հայերին և Հայաստանը, թե՞ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Մերկ քնելու առավելությունները
-
Արտակ Բուդաղյանի վիճակը կայունանում է
-
Հռոմի պապը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Անչափ գեղեցիկ և հուզիչ սիրո խոստովանություն լսարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Պամելա Անդերսոնի մասնակցությամբ գովազդն արգելվել է չափազանց «սեքսուալության» համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
«Սերժ, տվածդ թոշակը գլխիդ կպնի». Թոշակն ուշացել է, գյումրեցիք՝զայրացել
-
Ավետիք Բուդաղյանի հոգեհանգստի արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Հարազատները պնդում են, որ Ավո և Արտակ Բուդաղյանները հարբած չեն եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Կաթ տեղափոխող GAZ 53 մակնիշի բեռնատարը Գորիսում վթարի է ենթարկվել. կա զոհ. ՖՈՏՈՇԱՐՔ
-
Դատարանը Սյունիքի մարզպետ Լիսկայի տղային ու թիկնապահին կալանավորեց
-
Եղանակի տեսություն
-
Սյունիքի մարզպետ կնշանակվի Վարդան Ավետիսյանը
-
Մխիթարյանի ելույթը՝ Չեմպիոնների Լիգայում
-
«Կարկտահարված գյուղացիները» լքում են երկիրը
-
Բուդաղյանները սա կուլ չեն տա