Բուդաղյանների հարազատները նոր մանրամասներ են պատմում հունիսի 1-ի իրադարձությունների մասին
13:56 06.06.2013
Երեկ Սյունիքի մարզպետարանը հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որում ձայնագրություն չկա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բուդաղյանների հարազատները նախ դատապարտեցին Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունը՝ այն համարելով խիստ կողմնակալ գնահատական:
Տեսագրությունը դիտել են հարազատներից մի քանիսը: Նրանց պատմելով՝ կադրերից ակնհայտ երևում է, որ Արտակ Բուդաղյանն ընդհանրապես զինված չի եղել, ավելին՝ նրա զենքը տանն է եղել: Մասնավորապես, հաղորդագրության այն հատվածը, որում նկարագրվում է, որ մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանը (հավաքվածներից մի քանի մետր հեռու) և անմիջապես կրակ է բացում, չի համապատասխանում իրականությանը։ Արտակը իջել է, մոտեցել Զարզանդին և Սուրեն Խաչատրյանի որդուն, ըստ ամենայնի՝ Արտակի և կանգնածների միջև երկու րոպե հայհոյախառն զրույց է եղել:
«Երբ Ավոն իջել է, սկսել են նրա վրա կրակել, Ավոյին կրակել են հինգ անգամ, «սետկա» են սարքել, ըստ ամենայնի՝ կրակել են թե՛ ներսից, թե՛ դրսից: Կադրերից ակնհայտ երևում է, որ Զարզանդը և Սուրիկի տղան կրակել են, իսկ թե հետևից ով է կրակել Ավոյի վրա՝ կադրում չի երևում»,- պատմեցին հարազատները:
Ի դեպ, հարազատներին ցույց տված կադրերում որևէ տեղ չի երևացել Սուրեն Խաչատրյանը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ավո Բուդաղյանին օրվա կերուխումից հետո ճանապարհ դնող մարզպետը հայհոյել է, հարվածել Ավետիք Բուդաղյանին, իսկ եղբայրներն էլ գնացել են պարզաբանման, բայց ոչ կրակ բացելու նպատակով:
Ի դեպ, Արտակ Բուդաղյանին դեռ չեն հարցաքննել: Երեկվանից նրա մոտ սկսվել է թոքաբորբ, այժմ միակ վտանգը թոքաբորբն է: Արտակը շարունակում է պնդել, որ իրեն լավ է զգում՝ ինչո՞ւ են իրեն պահում այստեղ:
Տես նաև՝
- Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք.Նիկոլ Փաշինյան
- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
- Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն. Իշխան Սաղաթելյան
- ՀՀ Ազգային ժողովի դահլիճը. 10.11.2020
- Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը.Նիկոլ Փաշինյան
-
Սոֆի Մխեյանն ու Նազենին «տժժում» են ակումբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ինչու՞ են կանայք սիրում ինքնասիրահարված տղամարդկանց
-
Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը դիմել է փախուստի
-
Ճանապարհային ոստիկանության մայորը Երևանում վրաերթի է ենթարկել 14-ամյա երեխային . ՖՈՏՈՇԱՐՔ
-
Արտակ Բուդաղյանն արդեն խոսում է . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը ուղեղի կաթված է ստացել
-
Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել. Զինդատախազ
-
ԲԱՑԱՌԻԿ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Սուրեն Խաչատրյան. Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր
-
Կարկտից տուժած գյուղացիները աջակցություն դեռ չեն տեսնում . ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Ֆիլիպ Կիրկորովը սիրու՞մ է հայերին և Հայաստանը, թե՞ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Մերկ քնելու առավելությունները
-
Արտակ Բուդաղյանի վիճակը կայունանում է
-
Հռոմի պապը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Անչափ գեղեցիկ և հուզիչ սիրո խոստովանություն լսարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Պամելա Անդերսոնի մասնակցությամբ գովազդն արգելվել է չափազանց «սեքսուալության» համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
«Սերժ, տվածդ թոշակը գլխիդ կպնի». Թոշակն ուշացել է, գյումրեցիք՝զայրացել
-
Ավետիք Բուդաղյանի հոգեհանգստի արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Հարազատները պնդում են, որ Ավո և Արտակ Բուդաղյանները հարբած չեն եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
-
Կաթ տեղափոխող GAZ 53 մակնիշի բեռնատարը Գորիսում վթարի է ենթարկվել. կա զոհ. ՖՈՏՈՇԱՐՔ
-
Դատարանը Սյունիքի մարզպետ Լիսկայի տղային ու թիկնապահին կալանավորեց