loading...

Գագիկ Ծառուկյանը զիջեց

09:18 17.09.2013

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրճատել է Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան բարեգործական ավտոբուսների թիվը։ Այժմ ընդամենը մի քանի ավտոբուս է գործում, ու մարդիկ ժամերով սպասում եև, որ օգտվեն բարեգործական ավտոբուսներից։ «Չարեևցավանի բնակիչները «ժողովուրդի» հետ զրույցում նշեցին, որ ժամանակին մոտ 16 ավտոբուս էր աշխատում, իսկ այժմ դրանց թիվ նվազել է` հասնելով 6-7–ի։ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «ժողովուրդի» հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Գ. Ծառուկյանը կրճատել է բարեգործական ավտոբուսների քանակը, ասաց, թե այդ ավտոբուսները մշտապես Էլ աշխատել են ըստ անհրաժեշտության։ «Երբեք դա ինքնանպատակ չի եղել, երթուղայինների թիվը եղել է այնքան, որքան եղել Է դրա անհրաժեշտությունը»,- գրում է թերթը: Այս մասին կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 2188 անգամ

online-tv.am

Լրահոս