loading...

Գինեգործական վերնիսաժ Փարաքար գյուղում

12:01 31.05.2013

««Արենի» Փառատոն» հիմնադրամը, Փարաքարի գյուղապետարանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, հունիսի 15-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կազմակերպում է ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ 2013:

Վերնիսաժին կներկայացվնեն մի շարք գործարանային և տնական արտադրության գինիներ, բազմատեսակ չրեր և հուշանվերներ Հայաստանի տարբեր մարզերից: Այս նախաձեռնությունը միտված է մեկ վայրում միավորելու մեր արժեքները, ինչպես նաև մեր հայրենակիցների ու օտարերկրյա հյուրերի համար նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծելու հետաքրքիր ժամանց ու գնումներ կատարելու համար: Ցուցադրություն-վաճառքն ամբողջ ընթացքում կուղեկցվի երաժշտական և պարային կատարումներով, ինչն էլ կլրացնի ցուցադրությունն ու կապահովի բարձր, տոնական տրամադրություն:

Նյութի աղբյուր` blognews.am

Դիտվել է 5168 անգամ

online-tv.am

Լրահոս