loading...

Գորիսում վիճաբանության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել

12:17 13.07.2013

Հուլիսի 12-ին, ժամը 14.10-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ ուսահոդի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրեց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1964 թ. ծնված Գագիկ Գ.-ն:

Պարզվել է, որ նույն օրր, ժամը 12.00-ի սահմաններում, Գորիսի Յոլյան փողոցի թիվ 31 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, 1988 թ. ծնված Հրաչ Բ.-ն դանակով 3 անգամ հարվածել է Գագիկ Գ.-ին:

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հրաչ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն:

Նյութի աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_society_198724.html

Դիտվել է 4259 անգամ

online-tv.am

Լրահոս