loading...

Դավիդ Նալբանդյանը հայր է դարձել

13:59 30.05.2013

Արգենտինացի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը, ով վերականգնվում է ազդրի և ուսի վրա կատարված վիրահատությունից, առաջին անգամ հայր է դարձել: 31-ամյա մարիզիկը զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 187-րդ հորիզոնականը: Հարավամերիկյան մամուլի փոխանցմամբ՝ Նալբանդյանի կինը՝ Վիկտորիա Բոշը տղա է ունեցել, ում Սոսսի են կոչել:

Սպասվում է, որ աշխարհի նախկին երրորդ ռակետը սեպտեմբերին կարող է կորտ վերադառնալ և Դևիսի Գավաթի խաղարկության շրջանակներում պայքարել Չեխիայի ընտրանու դեմ:

 

 

 

Նյութի աղբյուր` 1in.am

Դիտվել է 1796 անգամ

online-tv.am

Լրահոս