loading...

Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբանային սպառնում է 2,5 տարվա ազատազրկում

15:50 30.05.2013

Միլանի դատախազությունը պահանջում է հանրահայտ դիզայներներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆանո Գաբանային դատապարտել 2,5 տարվա ազատազրկման` հարկերից խուսափելու համար:

Նրանց դեմ մեղադրանք է ներկայացրել, քանի որ պարզվել է, որ դիզայներները նախընտրել են հարկային մարմիններից թաքցնել իրենց եկամուտը, որը կազմում է 1 միլիարդ եվրո: Դոլչեն և Գաբանան Իտալիայից դուրս են հանել այդ գումարը Լյուքսեմբուրգում գրանցված «Gado» ընկերության շնորհիվ:

Բացի ազատազրկվելուց, դիզայներները պետք է պետության հեղինակությանը պատճառած վնասի համար վճարեն 10 միլիոն եվրո, սակայն նրանք կտրականապես հերքում են իրենց դեմ ներկայացված մեղադրանքը:

Դիտվել է 1944 անգամ

online-tv.am

Լրահոս