loading...

Երեխուս դիակը գերեզմանից հանելու եմ ու դնեմ որևէ դեսպանատան մոտ. զոհված զինծառայողի մայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:40 27.06.2013

Կառավարության նիստից առաջ տեղի է ունենում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան: Բոլոր նախարարները կառավարության շենք են մտնում հետնամուտքով՝ ակցիայի մասնակիցներին չհանդիպելու համար:

2010 թվականին Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում սպանված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, կարողացավ շրջանցել ոստիկանական պատնեշը և մոտենալ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ով, ի տարբերություն մյուս նախարարների, մտել էր կենտրոնական մուտքից: Նանա Մուրադյանը դիմեց Հրայր Թովմասյանին՝ պահանջելով, որ վերջապես վերականգնվի արդարադատությունը և պատժվի իր որդուն սպանող անձնավորությունը:

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ Վալերի Մուրադյանի ինքնասպանության վարկածին հարազատները չեն հավատում, իսկ գործը մինչև հիմա փակված չէ: Տիկին Նանան բղավեց, որ եթե մոտ ժամանակներս չբացահայտվի գործը, ապա ինքը իր երեխայի դիակը կհանի գերեզմանից և կտանի որևէ դեսպանատան մոտ, քանի որ Հայաստանի արդարադատության հետ որևէ հույս չի կապում: Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանը գրկեց որդեկորույս մորը՝ ասելով, թե բացառվում է, որ Հայաստանում որևէ գործ չբացահայտվի՝ խոստանալով նրա հետ զրույցը շարունակել նիստից հետո:

Նյութի աղբյուր`  http://www.1in.am/arm/armenia_society_194595.html

Դիտվել է 6423 անգամ

online-tv.am

Լրահոս