loading...

Երկրաշարժի զոհ է դարձել 4 մարդ

11:51 20.08.2012

Օգոստոսի 18-ին Ինդոնեզիայի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով 4 մարդ է մահացել: Վիրավորվել է 7 մարդ:

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ստորգետնյա ցնցումները տասնյակ  փլուզումներ են առաջացրել, ինչի արդյունքում նահանգի երեք շրջաններում խախտվել է տրանսպորտային եւ կապի միջոցները: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է ինդոնեզիական Սուլավեսի կղզու լեռների կենտրոնական մասում: Հիպոկենտրոնը գտնվում է գետնի երեսից տասնյակ կիլոմետրերի խորության վրա, հայտնում է «Ռուսական թերթը»:

Ինդոնեզիան գտնվում է մոլորակի ամենաակտիվ սեյսմիկ շրջանում եւ մտնում է Խաղաղօվկաինոսյան կրակե օղակի մեջ: Ամեն տարի սեյսմոլոգները այստեղ գրանցում են 6-7 հազար երկրաշարժ` 4,0 ավելի մագնիտուդ ուժգնությամբ:

Նյութի աղբյուր` news,am

Դիտվել է 1082 անգամ

online-tv.am

Լրահոս